Չորս ամիս է, ինչ Մանուկյան խոստանում է, որ իշխանափոխություն կանի, բայց առայժմ միայն Դաշնակցությունն է քանդվում

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտահերթ ընտրություններ չեն լինելու, հողատուն նման բան էլ չի անի։ Այդ հարցով չկա համաձայնություն։ Արտահերթ ընտրություններ էլ կլինեն առանց Նիկոլի, միայն։ Դրա հետ էլ ընտրական բանավեճ չի լինելու։ Դավաճանն ունի մի ելք… Հիշեք սա»։

«ՉԻ». Հիշելը ո՞րն է, արխիվացնելու ենք:

Գեղամ Մանուկյանը շատ խիզախ, բայց կիսատ կանխատեսում է արել: Եթե նա իսկապես համոզված է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, ապա պետք է շարունակեր միտքը:

Մոտավորապես այսպես. եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը կազմակերպի արտահերթ ընտրություններ, ես չեմ մասնակցի այդ ընտրություններին, իսկ եթե Դաշնակցությունը մասնակցի, ապա դուրս կգամ կուսակցությունից: Այ սա կլիներ թե՛ կանխատեսում, թե՛ համարձակ քաղաքական դիրքորոշում:

Իսկ այսպես, ընդամենը հերթական ֆեյսբուքյան գրառումն է: Չորս ամիս է, ինչ Մանուկյանը կանխատեսում ու խոստանում է, որ իշխանափոխություն կանի, բայց առայժմ միայն Դաշնակցությունն է քանդվում:

Ինչ վերաբերում է համաձայնություն լինելուն կամ չլինելուն: Իշխող ուժը և խորհրդարանական ընդդիմությունը շատ մոտ են նման համաձայնություն ձեռք բերելուն:

Դրանից հետո թերևս ոչ մեկին չհետաքրքրի, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ ինչ կարծիք ունեն Գեղամ Մանուկյանը և Վարդուհի Իշխանյանը: Իհարկե, իրենք կարող են սուրճի շուրջ բամբասել Ծառուկյանից ու Մարուքյանից, բայց դա արդեն ոչ մեկին չի հուզի:

(Visited 133 times, 1 visits today)