ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այնպիսի կադրեր եմ հրապարակելու, որ չեք հասցնելու Հայաստանից փախչեք». Անդրանիկ Պողոսյան

Գյումրեցի սպա Անդրանիկ Պողոսյանն, ով ամիսներ առաջ բարձրաձայնել էր, որ վրաններում զինվորներն ապրում են անմխիթար պայմաններում, հավաստիացնում է, որ խնդիրը այդպես էլ չի լուծվել:

«Տեսանյութեր ունեմ, թե ինչպես է քամին քշում-տանում վրանը՝ զինվորներին ծեփելով գետնին:

Այդ տեսանյութերը ես չեմ հրապարակում, որ աշխարհում Հայաստանի դեմքը չխայտառակվի: Սակայն եթե էդ խնդիրը լուծում չստացավ, ես դրանք կհրապարակեմ: Ու ոչ մեկ թող ինձ չասի՝ թշնամին տեսնում, խնդում է:

Թշնամուն խնդալու թեմա Նիկոլն էնքան է տվել, որ ես ինչ էլ անեմ, չի երևա: Թշնամին մի հատ Նիկոլի դեմքին նայում, խնդալուց մեռնում ա:

Այնպիսի կադրեր եմ հրապարակելու, որ դուք չեք հասցնելու Հայաստանից փախչել»:

(Visited 696 times, 1 visits today)