Ադրբեջանում ևս մեկ գեներալ է ձերբակալվել

Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ ձերբակալվել է գեներալ-մայոր Խագանի Ջաբրայիլովը։

Չնայած պաշտոնական հայտարություն դեռ չկա, այնուամենայնիվ, լրատվամիջոցները հայտնում են, որ բանակային կորպուսների այլ հրամանատարներ ևս քննության են ենթարկվելու։ Նշենք, որ Ջաբրայիլովը Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր։

Փետրվարի սկզբին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, սակայն նրա պաշտոնանկության մասին լուրերը պտտվում էին դեռևս Արցախյան պատերազմի ժամանակ։

Նշենք, որ վերջին օրվա ընթացքում սա Ադրբեջանում գեներալի ձերբակալման երկրորդ դեպքն է։ Գլխավոր դատախազությունն արդեն հաստատել է մեկ այլ գեներալ՝ Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովի ձերբակալման փաստը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։ Աքպերովը 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, պաշտոնից հեռացվել է Ջաբրայիլովի հետ միասին։

factor.am

(Visited 93 times, 1 visits today)