«Էդ կոլոտ հովոն չի գրել , էդ նիկոլն ա գրել»

Լրագրող, քաղաքագետ Գեղամ Նազարյանն, ում որդին զոհվել է արցախյան վերջին պատերազմի ընթացքում, անդրադառնակով դերասան Հովհաննես Ազոյանի աղմկահարույց գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հը՞ գ…..ն կոլոտ հովոյի գրածից հետո էլի նիկոլի հետ կամ նիկոլով ընտրության եք գնալո՞ւ։ Մենակ չասեք նիկոլն ինչ կապ ունի։ էս հովոն չի գրել էս նիկոլն ա գրել»,- ապա գրառմանն ավելացրել է․

«Հովոն չի գրել։ Գրել ա նիկոլը։ հա ու մեկ էլ՝ էլ չասեք որ մենք լավ ազգ կամ ժողովուրդ ենք։ Մենք աշխարհի ամենավատ ազգն ու ժողովուրդն ենք։ Ով կասկածում է՝ տես հովոյի գրառումը։ Ով կասկածում է թող արձանագրի նաեւ որ հովոն դեռ հայոց հողի վրա է»։

Հավելենք, որ Facebook-ի տասնյակ հարյուրավոր հայ օգտատերեր վերջին հայհոյանքներն են գրում դերասան Հովհաննես Ազոյանին՝ Ալիևի կնոջ էջում արած ջերմ մեկնաբանության համար:

Օգտատերերը հիշեցնում են թշնամու ձեռքում գտնվող հարյուրավոր գերիների, 5000-ից ավելի զոհերի, 10.000 վիրավորների ու շուրջ 2500 անհետ կորած համարվող տղաների մասին՝ «պատերազմի ժամանակ Սարյանի կաֆեներում քարշ եկող Ազոյանին անվանելով «ազգի դավաճան»»:

«Ես վերջապես խաղաղություն եմ տեսնում Պարոն Ալիևի դեմքին։ Խաղաղություն աշխարհին։ Ոչ երբեք նորից պատերազմ»,-գրել էր Հովհաննես Ազոյանը՝ Ալիևի կնոջ Facebook-յան էջում:

(Visited 75 times, 1 visits today)