«Ազգը պարտվեց, երբ մեր մշակույթն սկսեցին ներկայացնել կոլոտ Հովոն, կարգին Հայկոն, Սոս Ջանիբեկյանը, աներձագ Հրաչը». Ա. Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտե՞ք Ազգը երբ պարտվեց. երբ մեր մշակույթն սկսեցին ներկայացնել կոլոտ հովոն, կարգին հայկոն, սոս ջանիբեկյանը, աներձաք հրաչը և այլոք:

Ազգ, որը նայում եր Joni Brjoni-ու ուղիղ եթերները և ոչ թե կարդում ու զարգանում, չի կարող ունենալ պետություն, պետականություն, կրթություն, մշակույթ և այլն: Հիմա հասկանո՞ւմ եք թե ո՞նց կապիտուլյանտը դարձավ վարչապետ, հասկացա՞ք:

Հասկացեք ի վերջո մի պարզ իրականություն՝ Ազգ, որն ունեցել է Նարեկացի, Թումանյան, Չարենց, Սևակ, Իսահակյան, Շիրազ և շատուշատ այլ Մեծանուն Հայորդիներ, այս հանճարներին կարդալու փոխարեն գերադասում է նայել բնության կողմից խզբզանքների (կոլոտ հովո & CO) կատարումները, այդ Ազգը, մեղմ ասած, ինքն իրեն տանում է ստրկության և ինքնաոչնչացման ճանապարհով:

Այն, ինչ ցայտուն երևաց վերջին 3 տարում, մեր ժողովրդի 30 տարվա դեգրադացիայի վառ օրինակն է, իսկ կոլոտ հովոն նրա հավաքական կերպարը:

Հ.Գ.Ազգային հանճարն է որոշ բովանդակություն հաղորդում համամարդկայինին: Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թէ՛ մէկը, թէ՛ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զոհելով՝ կորցնում է թէ՛ ազգը, թէ՛ մարդկութիւնը: ՆԺԴԵՀ»

(Visited 335 times, 1 visits today)