Այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրություններից առաջ ո՞վ է լինելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, պատասխանեց.

«Այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

(Visited 76 times, 1 visits today)