Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Լևոն Տեր- Պետրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որով նա առաջարկել էր ՀՀ վարչապետին անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ ապաստանել արտերկրում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին Ներքին Բազմաբերդի բնակիչների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ընդգծեց, որ ինքը ժողովրդի տված վստահությունը չի անարգի որևէ փախուստով:

«Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է անում, ասում է` կազմակերպենք վարչապետը Հայաստանից գնա ուրիշ երկրում ապաստան գտնի: Չհասկացա: Լևոն Տեր-Պետրոսյանը իր փառահեղ քաղաքական կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել:

Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է փախչել, եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, որ ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախչեմ: Եվ դուք ունեք այդ իրավունքը, ժողովուրդ: Փախչողները թող մտածեն փախչելու մասին»,- եզրափակեց Փաշինյանը:

(Visited 48 times, 1 visits today)