Ամբողջ օրը Արագածոտնի մարզի մի շարք գյուղերով. Ապշած եմ … Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արագածոտնի մարզի համայնքներ մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր ամբողջ օրը հնարավորություն եմ ունեցել Վարչապետի հետ շրջել Արագածոտնի մարզի մի շարք գյուղերով: Հողի հետ աշխատող հարյուրավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, մայրերի ժպիտ ու օրհնանք եմ լսել:

Ամեն բան գիտեն, ամեն բան հասկանում են, նենց հարցերի պատասխաններ են տալիս, որ քաղաքական գործիչները չեն կարող:

Այնքան բան գիտեն, որ ամեն մեկից սովորելու բան ունենք: Ապշած եմ մեր ժողովրդի իմաստության չափից ու տեսակից»:

(Visited 473 times, 1 visits today)