Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։
Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար»:

Նշենք, որ նա ավելի վաղ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար` նշելով, թե կադրում պատկերված է Բաղրամյան պողոտան այսօր:

«Խորհրդանշական լուսանկար է»,- գրել էր Չախոյանը` նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները կեղտի մեջ են թողել Բաղրամյան պողոտան:

(Visited 162 times, 1 visits today)