Այս մասին հարթակում կանգնած ոչ մի թալանչի չի խոսում

Ստեփան Գրիգորյանը գրում է.

Պատմություն Զրուցեցի ծանոթ զինվորականների հետ, որոնք մանրակրկիտ, մանրազնին պատմեցին դեռ անկախությունից սկսած։ Իմ հարցին՝ զրուցակիցս ասաց , այո պատմությունը գրվում է այս կամ այն նախագահի անունով, ինչպես Լևոն Տեր Պետրոսյանինը։

Ասաց, ճիշտ է Պետրոսյանը համարվում էր գլխավոր հրամանատար, բայց նա պատերազմից ռազմավարությունից շատ հեռու մարդ է ։ Հաղթել են՝ Վազգեն Սարգսյանը, Արկադի Տեր Թաթևոսյանը, Մոնթեն, Լիոնիդը և Եռաբլուրում ննջած մեր հերոս եղբայրները ։

Շարունակելով թեման, ասաց Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, ոչ մի տեսակի զինտեխնիկա չի գնվել , բանակին հատկացվող գումարներն էլ հասարակ շարքայինից սկսած մինչև այսօրվա դղյակների տեր գեներալները հոշոտել են այդ գումարները , ուղղակի մի այսպիսի սուտ քարոզչություն էին տանում, իբրև Կովկասում ամենահզոր և ուժեղ բանակը մերն է ։

Ասաց, որ այս 25 տարվա մեջ , ազերների դիպուկահարների կողմից շուրջ 3 հազար զոհեր ենք ունեցել ։ Քանի որ միշտ էլ ժողովրդից թաքուն բանակցություներ են տարել 7 շրջաները հանձնելու համար , այդ իսկ պատճառով նոր զինտեխնիկա չէին գնում ։

Հիշացրեց քանի քանի հոգու ձերբակալեցին լրտեսության համար, որոնք ռազմական գաղտնիքներ էին տրամադրել ազերներին, իսկ ալիևը շատ լավ գիտեր, որ մենք սպառազինություն չունենք, բանակը թալանչիների ձեռքում ողորմելի վիճակում է և ինքը սկսեց գնել նոր տեխնոլոգիաներով հագեցած զինտեխնիկաներ ։

Նիկոլին մեղադրեց , որ հեղափոխությունից հետո քոչարյանի ողջ բանդային և մի շարք «գեներալների» պիտի կուլակաթափություն աներ որ կարողանար լուրջ զինտեխնիկաներ գներ ։ Բայց փաստը մնում է փաստ, որ երկուս ու կես տարիների ընթացքում չթողեցին կառավարությունը կենտրոնանար իր ծրագրերի վրա։ Խանգարեցին նաև երկրի անդորրը։

 

Իսկ այսօր ողջ իրենց լծակները գործի են դրել, որպեսզի չկարողանան իրենց պատժեն, բռնագրավեն ունեցվածքները ։ Զրուցակիցս իմ ուշադրությունը մի պահ սևեռեց Բաղրամյան փողոցում հարթակում գտնվող անձանց ով լինել և կհասկանաք այս աժիոտաժը ինչի՞ համար է , իսկ հողերի պահը ուղղակի շահարկման թեմա է , ինչպես զոհված հերոսների պահը , որի կապակցությամբ զոհվածների հարազատները արգելեցին չշահարկել իրանց երեխաների մահվան պահը ։

ԵՎ հիշեցրեց 2011 թվականին Կազանի պահը, երբ ժողովրդից գաղտնի սերժ սարգսյանը Արցախի 7 շրջաները սկուտեղի վրա նվիրում էր ալիևին ։ Իսկ այս մասին հարթակում կանգնած ոչ մի թալանչի այս մասին չի խոսում ։

Չեն խոսում որ մենք տասնյակ տարիներ հետախուզություն չենք ունեցել , հետևաբար կիմանայինք , որ ալիևը անթիվ զինտեխնիկա է գնում , որ երրորդ երկրից մոջահիդների հավաքագրում է կատարվում ։ Հետևություները թողնում եմ ընթերցողիս ։

(Visited 211 times, 1 visits today)