Ռուս-վրացական սահմանին բեռնատարների վարորդների ծեծկռտուք է եղել, մեկ հոգի մահացել է

Ռուս-վրացական սահմանին բեռնատարների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, մահացել է 1 հոգի։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նախնական տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Ռազմավրացական ճանապարհի սահմանային անցման չեզոք գծի վրա։

Նշվում է, որ միջադեպի մասնակիցները ոչ Ռուսաստանից են, ոչ էլ Վրաստանից։

(Visited 455 times, 1 visits today)