Իրականում հիմա գնումա հստակ պայքար Հայաստանի պետությունը զրկել ինքնիշխանությունից

Հեշտ ճանապարհ չի սպասվում այս ընտրություններին։ Այն ինչ որ մեր ազգի գլխին բերեցին պատերազմով, նույնը կարող են անել ընտրություններով, հենց էնպես չեղավ այս ամեն ինչը։

Իրականում հիմա գնումա հստակ պայքար Հայաստանի պետությունը զրկել ինքնիշխանությունից, ՀՀ քաղաքացիներին վհատացնել և համոզել, որ նրանք ինքնուրույն ազգ չեն, պետություն չեն, և տեսնում ենք, որ այս ամենը արվում է ներսի ուժերով։

Հինը ներկայացնող քաղաքական ուժերը ինձ վրա թողնում են տպավորություն, որ նրանք արտաքին պետության գործակալներ են ոչ թե ՀՀ քաղաքացիներ։ Այս ընտրությունները պետք է էդ էջը փակեն։ Այլևս Հայաստանում հնարավոր չի գալ և ինչ ուզենաս անել։ Այս փուլում, յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ոչ թե ընտրում է, այլ վճիռ կայացնում։

Այն ժամանակ Հայաստանում իշխանությունները առհամարում էին մարդ ասածին և հասարակություն ասածին, այս նոր քաղաքական սերունդը գիտակցում է, որ շատ կարևոր է, որ մարդը իրեն զգա ազատ, իսկ ազատությունը պատասխանավտություն է, և պատասխանատու է լինում այն քաղաքացին, որը համոզվում է, որ ինքն է պետության տերն ու իշխանության աղբյուրը, ու նոր քաղքական սերունդը անկեղծորեն ձգտում է այս հարցերը լուծել։

Այս նոր քաղաքական սերունդը կարևորում է անձի ազատություններն ու հասարակության համերաշխությունը։ Հների ամբողջ ողբերգությունը քաղաքկանա կայացել է նրանում, որ նրանք առահամարել են կարևոր արժեքները, և նրանք սկզբունքորեն չեն հավատում դրան, կարծում են իշխանությունը նրա համար է, որ մեզ կառավարի, իշխանությունը նրա համար է, որ մարդը կուշտ ապրի և վերջ, և էդ ժամանակ իրենք սկսում են ենթադրել որ ամենակուշտը իրենք պետք է լինեն, բոլորը իրենց կողմից պետք է կառավարվեն։

Նոր քաղաքական սերունդը չի փորձում մեզ ղեկավարել, նա փորձում է պայմաններ ստեղծել, որ մենք մեզ իրացնենք։ Վիգեն Խաչատրյան

(Visited 49 times, 1 visits today)