ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրապարակվել է Լուկաշենկոյի որդու մոր լուսանկարը

Հրապարակվել է Լուկաշենկոյի որդու մոր լուսանկարը
Համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու մոր լուսանկարը, հաղորդում է newsbel.by-ն:

Վարկածներից մեկի համաձայն ՝ տղայի մայրը Նախագահական գույքի կառավարման վարչության հիվանդանոցի գլխավոր բժիշկն է ՝ Իրինա Աբելսկայան, ով եղել է Լուկաշենկո ավագի անձնական բժիշկը: Եվ համացանցում հայտնված լուսանկարում օգտատերերը վերջապես տեսել են պատանի Նիկոլային` իր ենթադրյալ ծնողի հետ, գրում է կայքը:

Լուսանկարում տղան պատկերված է Իրինա Աբելսկայայի հետ, ով արդեն զգալիորեն ծերացել է: Նշվում է, որ դեռ հայտնի չէ, թե որտեղ է արվել լուսանկարը:

Նշենք, որ Բելառուսի ղեկավարը նախընտրում է չխոսել այն մասին , թե ով է լույս աշխարհ բերել իր երրորդ երեխային:

Այնուամենայնիվ, նա նախկինում նշել էր, որ մայրը չի զբաղվում որդու դաստիարակությամբ, և նրան տեսնում է միայն հեռուստատեսությամբ: Նա նաև խոստովանել էր, որ կինն աշխատում է որպես բժիշկ:

(Visited 27 times, 1 visits today)