Դրանից հետո ոչ միայն մենք մեզ չենք հարգի, ամբողջ աշխարհը մեզ վրա ծիծաղելու է. Վ. Մանուկյան

Ըստ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ Հայաստանը հիմա պատրաստ չի ընտրությունների։

«Դա ավելի խորացնելու է ճգնաժամը։ Մենք մեր և այլ երկրների առջև խայտառակ կլինենք և ինքնավստահությունը կկորցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ղեկավարելու է ընտրություններ»,- ասաց Մանուկյանը՝ հայտարարելով, որ դրանից ավելի մեծ խայտառակություն չի կարող լինել։

«Ավելի լավ ա՝ թող ինքը մի քիչ էլ երկար մնա, մինչև որ մենք ուժ հավաքենք, իրան քցենք, քան թե ղեկավարի այդ ընտրությունները։

Էլ չեմ ասում, որ ինքը տոկոս կհավաքի, իսկ եթե հանկարծ դառնա վարչապետ, դրանից հետո ոչ միայն մենք մեզ չենք հարգի, ամբողջ աշխարհը մեզ վրա ծիծաղելու է»,- հավելեց նա։

(Visited 31 times, 1 visits today)