Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար. Տարոն Չախոյան

«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։

Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր, ապա քիչ հետո հեռացրել, 2017 թվականին Ուկրաինայում արված լուսանկար` նշելով, թե կադրում պատկերված է Բաղրամյան պողոտան այսօր (Մարտի 23 — խմբ.):

«Խորհրդանշական լուսանկար է»,- գրել էր Չախոյանը` նկատի ունենալով, թե իբր ընդդիմությունը կեղտի մեջ է թողել Բաղրամյան պողոտան:

(Visited 25 times, 1 visits today)