Նիկոլ Փաշինյանը ՍԴ որոշման եւ դատավորներին հեռացնելու մասին

Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը՝ մենք արդեն բոլոր մեխանիզմները ձևավորել ենք, և որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են, դրա մեխանիզմները գործարկվել են արդեն:

Այս մասին Արմավիրի մարզի Մյասնիկյան գլուղ այցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և ավելացրել, թե դատարանը որպես ինստիտուտ կայացած չէ:

Նրա խոսքով՝ այսօր Արդարադատության նախարարության կողմից հարուցված տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան, որոնք գտնվում են ԲԴԽ-ում:

Անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանչելուորոշմանը Փաշինյանն ասաց.«Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»:

(Visited 559 times, 1 visits today)