Ո՞նց անցավ, ե՞րբ անցավ. Արդեն կես տարի … Ու ոչ մի դավաճանի չտեսանք պատժված. Զոհվածի հայր

Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսվեց պատերազմը….

Արդեն կես տարի … ո՞նց անցավ, ե՞րբ անցավ՝ այդպես էլ չհասկ.ացանք … ուղիղ 6 ամիս է մեր կյանքն էլ առաջվանը չէ … Ուղիղ 6 ամիս է մեր նյարդերն էլ առաջվանը չեն …

Մենք քնում ենք, վեր կենում, խանութներ գնում, հաց ուտում, բայց մեր ուղեղը այդպես էլ չի անջատվում … Գրեթե բոլորիս մտքին միայն մեկ բան է՝ պատերազմը…

Ու դա է պատճառը, որ չհասկացանք, թե ինչպես անցավ ձմեռը, ինչպես է անցնում գարունը…
Ու հենց այսօր՝ պատերազմի սկզբից կես տարի անց, անսովոր ձյուն ա գալիս…

Ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, մեկ օրում հազարավոր տղերքի մահը ուրացածների պղծությունը….Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված, որոնք հրետանավորին ականջակալ, բռոնի ժիլետ և այլ հասանելիք պարագաները չէին տվել այն հրամանատարները որոնք զորքին մենակ էին թողել ու էտպես շատ բաներ»:

(Visited 18 times, 1 visits today)