Մինսկի խումբն այդպիսին էր, որովհետեւ դո՛ւք էիք անգործունակ եւ ամուլ՝ նվազագույնը

«Պատերազմը ցույց տվեց, որ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց գործունեությունը:

Նրանք կոչված էին և կոչված են ոչ միայն բարենպաստ մթնոլորտ ստեղծել բանակցությունների միջոցով հարցի կարգավորման համար, նրանք նաև պետք է բացառեին ռազմական լուծումները, իսկ սեպտեմբերի 27-ը ապացուցեց՝ իրենք ձախողել են իրենց այդ մանդատի ուղղությունը»: Սա ասել է ՀՀ արգործնախարարը:

Նախ՝ լավ է ասաց, թե չէ մենք էլ վեց ամիս գլուխ ենք կոտրում, թե պատերազմը ինչու եղավ:
Երկրորդ. եթե մտադիր եք Մինսկի խմբին վերջնականապես դուրս թողնել գործընթացներից (իրականում նույնն է, թե՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, քանի որ ռուսներն արդեն գլխավոր ասողի դերում են), դրանով կմիանաք, եթե չասենք՝ արդեն միացել եք, Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագրին՝ հարցը լուծել իրենց ձեւով: Գիտենք, որ սա եք ուզում, տեսնում ենք:

Մինսկի խումբն այդպիսին էր, որովհետեւ դո՛ւք էիք անգործունակ եւ ամուլ՝ նվազագույնը: Երկուսուկես տարում Նիկոլ Փաշինյանը ոչ մի առաջարկ չդրեց բանակցությունների սեղանին, այլ միայն դատարկամիտ, դիվանագիտությունից հեռու հայտարարություններ արեց:

Ի՞նչ համարձակությամբ եք այսօր մեղադրում Մինսկի խմբին, երբ ինքներդ էիք Ղարաբաղի հարցի գերեզմանափորը: Իսկ միգուցե սրա տակ ուրիշ բա՞ն կա թաքնված. Մինսկի խմբում Թուրքիայի դերակատարությունն ակտիվացնելու հարցը:

Կարինե Հարությունյան

(Visited 44 times, 1 visits today)