Բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ գործարարը ինքնասպան է եղել

Մոսկվայի մետրոյի «Դմիտրովսկայա» կայարանում գնացքի անիվների տակ մահացած տղամարդը գյուղատնտեսական խոշոր ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, գործարար Վալերի Բաղդասարովն էր, տեղեկացնում է KP.RU-ն:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել նախորդ կիրակի՝ մարտի 21-ին։ Երբ 72-ամյա տղամարդուն դուրս էին հանել գնացքի տակից, նա արդեն մահացած էր։ Բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ գործարարը ինքնասպան է եղել։

«Երբ արտակարգ ծառայություններին հաջողվել է գնացքի տակ մտնել, նրանք հայտնաբերել են մահացած 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի դին։

Տղամարդու գլուխը գնացքի անիվների տակ բառացիորեն կտրվել է։ Նման հանգամանքներում նա ողջ մնալու հնարավորություն չուներ», — կայքը մեջբերում է իրավապահ մարմիններում իր աղբյուրի խոսքը։

(Visited 252 times, 1 visits today)