«Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին». թուրք բասկետբոլիստ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, գրում է Ermenihaber-ը։

«Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։

Այս կամ այն լրագրողը, ով դեմ է դուրս գալիս նրան, հաջորդ իսկ օրը հայտնվում է բանտում։ Եթե ես կանգնած լինեի Էրդողանի կողքին, երևի թե ոչ մի բառ չէի փոխանակի հետը, պարզապես կթքեի երեսին», — ասել է բասկետբոլիստը։

Հիշեցնենք, որ Քանթերն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն։

(Visited 92 times, 1 visits today)