Ապրիլի 1-ի մասին. Խաբելո՞ւ, թե՞ ծիծաղի օր

Մեզ շատ հայտնի խաբելու օրը՝ ապրիլի 1-ը, համաշխարհային տոն է, որը բազմաթիվ երկրներում նշվում է որպես Ծիծաղի կամ Հիմարների օր:

Այս տոնը առաջին անգամ նշվել է 1686թ.-ին, երբ Ջոն Օբրին հիշատակել է «Հիմարների տոնը»: Եվրոպայում տարածված այս տոնը վերածվել է սովորույթի, բայց շատ պետություններում և երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իռլանդիան, կատակում են մինչև կեսօր, իսկ այն մարդիկ, ովքեր կեսօրից հետո շարունակում են կատակել կոչվում են «Ապրիլյան հիմարներ»:

Տոնի ծագման մասին պատմությունները շատ են, բայց ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային գիշերահավասարի և Զատկի օր:

Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի չարություններով, ուրախ խաղերով:

Կապելով այսօրվա հետ՝ տոնի ավանդույթը շարունակվում է. պատճառը բնությունն է, քանի որ եղանակի գարնանային քմահաճույքները մարդիկ փորձում էին սիրաշահել կատակներով ու խաղերով:

Ապրիլ մեկյան հայտնի կատակներից է այն, որ 1915 թվականի ապրիլի 1-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի վճռորոշ պահին, գերմանական ճամբարի վրա հայտնվել է բրիտանական ինքնաթիռ և ցած նետել հսկայական ռումբ։

Գերմանացիները փախուստի են դիմել, սակայն պայթյուն չի եղել։ Ռումբի վրա գրված էր «Շնորհավոր ապրիլի մեկ» մակագրությունը:

Դիտեք նաև՝

(Visited 13 times, 1 visits today)