Մայիսի 9-ին Շուշիում էինք, մեկ էլ Կոմանդոսը էկավ

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում պատմել է Կոմանդոսի հետ իր հանդիպումներից մի դրագ.

«Մի օր, մայիսի 9-ին Շուշիում էինք, մեկ էլ Կոմանդոսը էկավ։

Ու ժամանակը միանգամից սկսեց լրիվ ուրիշ ձեւ հոսել, մի պատմությունը մյուսից հետո։ Հետո էլ ընկերոջը ասեց- գնա, մի հատ բագաժնիկից շիշը բեր։ Պարզվեց Աղդամի տրոֆեյնիյ կանաչ կոնյակ էր։

Շատ ախմախ կոնյակ էր, սենց վատ բան խմած չկայի, բայց որ տրոֆեյնի էր ու Կոմանդոսինն էր , մի այլ ձեւ խմվեց։ Հետո քանի անգամ էլի էինք հանդիպել, բայց էդ մի անգամը հա հիշվում ա»,- գրել է Մարտիրոսյանը։

(Visited 21 times, 1 visits today)