Ասացի՝ պարոն վարչապետ, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ տարեք 20 տարի նստեցրեք

«Ես խորհուրդ կտամ իրավապահ համակարգին քթները չխոթել բանակ, որովհետև այնտեղ շատ դժվար փորձությամբ նրանք կարող են անցնել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ բանակը, որը մեր երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար է պատասխանատու, այսօր տեսնում է, որ այս իշխանությունները մեր երկիրը մաս-մաս հանձնում են թուրքերին։

«Այդ դեպքում ինքն այդպիսի որոշում է ընդունել։ Եվ ես այսօր կառաջարկեի, որպեսզի նաև Գլխավոր շտաբն ու շտաբի պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար»,- հավելեց նա։

«Ես առաջարկում եմ, որպեսզի ժողովուրդը, մեր լայն մասսաները սատար կանգնեն մեր բանակին։ Առաջարկում եմ, որպեսզի մոլորության մեջ չլինեն»,- կոչ արեց նա։

Օհանյանի խոսքով՝ այսօրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը դարձյալ արտահայտվելու է այսպես՝ «եթե ես չկանգնեցնեի պատերազմը, 25-30 հազար մարդ շրջափակման մեջ էին լինելու»։

«Եթե դու ժամանակին վերախմբավորումներ կատարեիր և ժամանակին մխրճման ուղղությամբ վերադասավորումներ կատարեիր և փակեիր այդ ճանապարհը, այդպիսի իրավիճակ չէր լինի։ Եվ չի կարող պատահել, որ 25-30 հազար զինծառայողներ հայտնվեն շրջափակման մեջ։

48 ժամվա իրենց գործը՝ պետության գործը իրենք կատարել են 44 օրում, ընդ որում՝ 97 տոկոսով։ Հոկտեմբերի 7-ին Արցախի նախագահի աշխատասենյակում ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին, որի հետ զրուցել ենք մոբիլիզացիոն խնդիրների հետ կապված։

Եվ ես նրան Արցախի նախագահի աշխատասեղանի վրա դրված կազմել էի հիմնական միջոցառումների պլան, 11-րդ կետում նշված էր՝ ապահովել բանակի հեռանկարային համալրումը, սանիտարական կորուստների վերականգնումը, նոր ձևավորվող զորամասերի ստորաբաժանումներով համալրումը, ինչպես նաև առաջարկել հատուկ մեկամսյա կամ երեք ամսյա հավաքներ իրականացնել։

Ամեն անգամ, երբ ես մտնում էի Արայիկ Հարությունյանի աշխատասենյակ, այդ կետը տարբեր գրիչներով գրում էի։ Ես իրեն ասացի՝ պարոն վարչապետ, ես եկել եմ Արցախ ինքնակամ։ Ասել եմ՝ այս խնդիրը ձեր հարցն է, վերցնում եմ կարմիր գրիչը ու շրջանակ դնում, կատարեք այս կետը հաղթեք, ինձ տարեք 20 տարի նստեցրեք։

Կատարե՞լ են, իրենից հարցրեք։ Ասաց՝ կկատարեմ, բայց ես չեմ տեսել, որ Հայաստանից եկած որևէ մեկը՝ սկսած իրենից, մի հատ տետր ու գրիչ վերցնեին։ Ամեն ինչ ղեկավարվել է ոտքի վրա, դրա համար էլ այս արդյունքն ունենք այսօր»,- ասաց Սեյրան Օհանյանը։

(Visited 119 times, 1 visits today)