Կատակե՞լ է վարչապետը

Դեռեւս մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնքի այցի եւ բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կա մի նախագիծ, ըստ որի նախատեսվում է Երեւանի բուհերի շենքերը հանել վաճառքի, ստացված գումարով էլ Երեւանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր բուհերում կան բազմաթիվ խնդիրներ․ «Դրանք կապված են ե՛ւ ֆիզիկական ենթակառուցվածքների, ե՛ւ բովանդակության հետ։

Եվ մենք ունենք այսպիսի գաղափար, որ Երեւան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնությունը, քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձեւավորված գումարներով Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր բուհական, դասախոսական, գիտական պոտենցիալը։

Եվ այս երեխաներն այդ բարեփոխված դպրոցից հնարավորություն ունենան գնալ այդ բարեփոխված բուհական համակարգ։ Այսօր մեր բուհերում, ասում են, նույնիսկ շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- նշել էր Փաշինյանը։

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պատգամավորների հետ` պարզելու համար, արդյոք իրենք համաձայն են, որ բուհերի շենքերը վաճառվեն ու կառուցվի ակադեմիական քաղաք:

(Visited 61 times, 1 visits today)