Քոչարյանը այս կերպ վերջնական ապտակ հասցրեց Վազգեն Մանուկյանին. Մանրամասներ

«Հայրենիքի փրկության շարժումն» ազատում է Դեմիրճյան փողոցը։ Հայտարարության մեջ ասվում է․ «Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։

Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։ Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հավաքականություն, որն ուղղակի վերածվել է հայրենադավ իշխանության ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քվեարկության կոճակ սեղմողի:

Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին։

Դավաճանի հեռացման համաժողովրդական պահանջը պետք է միասնաբար վերածենք համաժողովրդական պայքարի՝ կանխելով նորանոր զիջումներն ու թրքահաճո քաղաքականությունը: Առաջին հանդիպման վայրն ու ժամը․ Ապրիլի 6 (երեքշաբթի), ժամը 14։00, Սևան քաղաք, Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակ»։ Ավելացնենք, որ 17 ուժերին փաստացի ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը:

Այս որոշուն իհարկե կայացրել է Քոչարյանը և այս կերպ նա վերջնական քաղաքական ապտակ հասցրեց Վազգեն Մանուկյանին, փաստացի նրան թողնելով միայն ՙՙՇալակա՚՚ քրեական գործերն ու ծերունական անփառունակ պարտությունը: Այդպես է, Քոչարյանն այն տեսակն է, որն իր ճանապարհին օգտագործում և ոչնչացնում է ամեն ինչ, այդ թվում մանուկյանի նմանին:

(Visited 226 times, 1 visits today)