Սենց էլ մեր կյանքը «կմաշվի» սրա֊նրա քաղաքական «գզվռտոցի» պատճառով

Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այդպես էլ ոչինչ չփոխվեց… ոչ միայն տնտեսական բարեփոխումներ չիրականացվեց, այլև տնտեսական ոլորտի «մանկամտության ու մեծամտության» շնորհիվ «քանդվեց» եղածը…

Ու այսօր չկա մի այնպիսի մարմին, որ մարդիկ կարողանան վստահել և իրենց «դարդերը» ներկայացնեն այդ մարմնին…

Անցել է շուրջ երեք տարի, իսկ մենք դեռ հնի ու նորի «կռիվ ենք տալիս»… ու սենց էլ մեր կյանքը «կմաշվի» սրա֊նրա քաղաքական «գզվռտոցի» պատճառով… ու կգա մի օր, որ ժողովրդի համար այլևս էական չի լինի, թե ով է հայտնվելու իշխանական «լափամանի» առջև…

Այսօր ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու… կգա ժամանակը (իսկ այն յոթ սարերի հետևում չէ), երբ ամենալեգիտիմ իշխանությունը կդառնա ամենա ոչ օրինականը…
Իսկ այսօր ժողովուրդն առերեսվեց բրենդային ձվերի արտադրության ու վաճառքի հետ…

ու վաղը բացառված չէ, որ առերեսվենք հնդկական ծագման գոմեշի բրենդային մսի հետ… ու էսպես էլ ապրում ենք… ձվի համար իրար «կոտորելով»…

(Visited 39 times, 1 visits today)