Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից. ինչ է կատարվում ՊՆ-ում և ինչ կապ ունի նախարարը

Ուշագրավ իրավիճակ է Պաշտպանության նախարարությունում: ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ պաշտոնից ազատվել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեզ հասած լուրերի համաձայն, նա աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել, ինչն էլ ՊՆ ղեկավար կազմը ստորագրել է:

Իսկ ինչն է պատճառը

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ Պն-ում խոսակցություններ կան, թե նա առողջական խնդիրների պատճառով է ազատման դիմում գրել: Մենք արդեն գրել էինք, որ Արծրուն Հովհաննիսյանը վիրահատության պետք է ենթարկվի, սակայն ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «շան գլուխը այլ տեղ է թաղված»:

Մասնավորապես, ըստ այլ խոսակցությունների՝ Արծրուն Հովհանիսյանը կոնկրետ աշխատանքային խնդիրներ է ունեցել ՊՆ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Ավելին, ըստ մեզ հասած լուրերի, ՊՆ աշխատակազմում շատերը խնդիրներ ունեն նախարարի հետ, որոնց մենք կանդրադառնանք առաջիկայում:

(Visited 52 times, 1 visits today)