Թալանը փրկելու և չպատժվելու հնարավորություն. Մեջքներդ չջարդեք. Արսեն Ավագյան

/ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ/
——————————————-
Սիրելի հայրենակիցներ, քանի որ առաջիկայում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անականկալ չէ, թե ինչպիսի գործողությունների են ընդունակ նախկին ռեժիմին սպասարկած և մեր պետությունը թալանած ուժերն ու անհատները։

Այս ընտրությունները, նրանց համար թալանը փրկելու և չպատժվելու հնարավորություն է։
Նրանք փորձելու են յուրաքանչյուրիդ հետ անհատապես հանդիպել, համոզել, ընկեր, բարեկամ խառնել, աշխատանք խոստանալ, վախեցնել, հոգեբանորեն ճնշել, որպեսզի ձեզանից խլեն իրենց անհրաժեշտ քվեն։

Չխեղճանաք, ուղղված մեջքներդ չջարդեք։
Ոտքի կանգնելն ավելի հեշտ է, քան կանգնած մնալը։

Ոտքներդ ամուր սեղմեք հողին և թույլ չտաք, որ որևէ մեկը կարողանա Ձեզ իրեն ենթարկեցնել։

Ամուր եղեք։

(Visited 60 times, 1 visits today)