Եթեր չտալ… Հիստերիկ զանգ Առաջին Ալիք

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամ ալիքում հրապարակում է արել երեկ հեռարձակված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին:

 

Ցանկացած քիչ թե շատ տեղյակ լրագրողը գիտի, թե ինչպես են ընտրվում Պոզների հյուրերը:
Գաբրելյանովը գրում է, որ երբ հայտնի է դարձել Քոչարյանի հարցազրույցի մասին, Հայաստանի կառավարությունից հիստերիկ զանգ է եկել Առաջին Ալիք՝ հաղորդումը եթեր չտալու պահանջով:

Պահանջին Առաջին Ալիքի ղեկավարությունը պատասխանել է, որ որևէ առնչություն չունի Պոզների հյուրերի ընտրության հետ և ոչինչ անել չի կարող:

Գաբրիելյանովը հավելում է, որ ստուգել է այս տեղեկությունը և իսկապես Առաջին Ալիքի իր աղբյուրները հաստատել են այն:

Հիշեցնենք, որ Պոզները բազմիցս իր հարցազրույցներում ասել է, որ իր հյուրերի ընտրությունը պետական քաղաքականություն է և ինքը ստիպված համակերպվել է, որ որոշակի մարդկանց երբեք չի կարողանա հրավիրել ու որ ստիպված է հյուրերի ցանկը նախապես հաստատել Կրեմլի հետ:

(Visited 298 times, 1 visits today)