Հա մի բան էլ ասեմ. Պարզապես Ռոբերտին արդարադատությունից ազատելու պատճառները երկուսն են

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Քոչարյանը գրեթե մեկ տարի է ազատության մեջ է, անարգել կերպով մեկնում է Մոսկվա, հանդիպումներ է ունենում, հարցազրույցներ է տալիս, հետո հանգիստ վերադառնում է Հայաստան, պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին, իսկ մեր ֆեյսբուքյան ակտիվը այնպես է զարմացել ՍԴ-որոշումից, ու դրան հաջորդած դատարանի որոշումից, որ միանգամից ուզում ես հարցնել.

-ի՞նչ կա ժողովուրդ, էս նոր հասկացաք, որ Քոչարյանի ազատության հարցը վաղուց Հայաստանի արդարադատության փոխարեն որոշել են ուրիշները։

Հա մի բան էլ ասեմ. Պուտինի համար այլեւս միեւնույն է, թե ով կլինի ՀՀ ձեւական ղեկավարը, պարզապես Ռոբերտին արդարադատությունից ազատելու պատճառները երկուսն են, առաջինը այն է, որ կան անցյալից մնացած ընդհանուր գաղտնիքներ, եւ երկրորդ պատճառը այն է, որ Ռոբերտի ազատումով հերթական անգամ հարված է հասցվում հայաստանցի մարդու արդարության պահանջին, այսինքն ՀՀ քաղաքագին չպետք է հավատա սեփական երկրի ներկային ու ապագային։

Պետք է բոլոր քաղաքական սուբյեկտների հանդեպ ունենա ատելության զգացում, իսկ ժողովրդավարություն կոչվածը համարի անհնարին բան։
Ահա ձեզ ստեղծված իրավիճակի համառոտակի նկարագիրը, որը ցավալի է, բայց իրողություն է։

(Visited 169 times, 1 visits today)