Շպրտեք Փաշինյանի ուղղությամբ ձեռքներիդ տակ ինչ ընկնում է. Հրանտ Բագրատյան

«Մենք ասում ենք` ինքը դավաճան է, որովհետև մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել»,- Սևանում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով` Փաշինյանը պատերազմի ընթացքում բազմաթիվ հնարավորություններ է ունեցել հօգուտ Հայաստանի քայլ անելու, բայց «մատը մատին չի տվել»:

 

Հրանտ Բագրատյանի խոսքով` Փաշինյանը խաբում է, թե թոշակ կամ ուսուցչի աշխատավարձ է բարձրացնում, բայց դրանով պարզապես «ֆռացնում» է մարդկանց:

«Բա այս սրիկային չհանե՞նք: Բա այս սրիկան իրավունք ունենա՞ ընտրություններ անցկացնել… Որ ինքը կգա մյուս օրը Սևան, կասի՝ «աշխատավարձ եմ բարձրացնելու», իմացեք` դպրոցում 100 ուսուցչից 5-ի աշխատավարձը կարող է բարձրացնի, հետո քթից բերի:

Ինքը փող չունի՝ աշխատավարձ բարձրացնի: Տնտեսությունը չի աշխատում: Իր հետ ոչ ոք չի աշխատում: Ինքն էլեմենտար ինտելեկտ չունի՝ ինչպես ռազմաճակատը կազմակերպելու, կրթություն չունի դրա համար, այնպես էլ՝ տնտեսությունը կազմակերպելու…»:

(Visited 64 times, 1 visits today)