Քիչ առաջ դատարանը կայացրեց որոշումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեց։

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը գրել է․

«Մարտի 1-ի գործով Նիկոլի կինոն ավարտվեց։ Դերասանը մնաց իր խաղի տակ եւ բացահայտվեց», «Մարտի 1-ի հնդկական կինոն պրծավ»,- գրել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը, «Վերջ իրավական սյուրռեալիզմին»,- գրել է լրագրող Արտակ Հերիքյանը։

Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը հետևյալ կերպ է արձագանքել դատարանի որոշմանը․

«Այսօր Աննա Դանիբեկյանը մասնակի հանդես եկավ որպես Դատավոր Դանիբեկյան:
300.1-ը ասել էի չէ ԱՎԱՐՏՎԵԼ Է: Դատախազները թող հիշեն, որ նույնիսկ Դանիբեկյանի մոտ այլևս պրիմիտիվ ծաղրը իրավունքի նկատմամբ չանցավ»։

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հետևյալն է գրել․ «Գրեթե 3 տարի տևած խայտառակ դատավարությունը ավարտվեց: Դատարանը դադարեցրեց Ռ. Քոչարյանի և մյուսների հանդեպ քրեական հետապնդումը», Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հրաժարականի հարց է բարձրացրել՝ «Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ ՀՀ գլխավոր դատախազը եւ ՀՔԾ պետը հրաժարական տան»։

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հետևյալ կերպ է արձագանքել․

«Մարտի 1-ի գործն ամբողջությամբ տապալեցին հենց սկզբից ու էդ դարձրեցին անձնական վրեժխնդրության գործիք, ատելության գերդոզավորումից 2 տարուց ավել բոլոր բորենիներով ոռնում ու վնգստում էիք՝ «մարտի 1-ը բացահայտված է»:

Վերջում պարզվեց, որ անգամ էդքան վնգստալով ու սաղ պետական ռեսուրսները դատավորներին ճնշելու, ահաբեկելու, ՍԴ-ն կազմալուծելու վրա ծախսելով հանդերձ գործը փուչիկի նման պայթեց ու արդեն էսօր ձեր վնգստացող դատավորի ձեռքով առոչինչ դարձավ:Էս եք դուք, ձեր դավաճանական ոհմակով հանդերձ. արյան վաճառականներ»։

Իսկ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը այս անգամ դեռ բան չի գրել։

(Visited 84 times, 1 visits today)