Ղզիկներ… Ամեն արու չէ, որ տղամարդ է․․. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ամեն արու չէ, որ տղամարդ է․․

Ոստիկանության համազգեստ հագած եւ այդ համազգեստի պատիվն արատավորող ղզիկներ, փոխանակ ամեն մեկդ մի-մի վարդով կանգնեիք կառավարության դիմաց եւ բոլոր այն տեղերում, որտեղ կանայք ակցիաներ էին իրականացնում, նվիրեիք յուրաքանչյուրին թեկուզ մեկական ծաղիկ եւ մեղմ ժպիտով, տղամարդավարի շնորհավորեիք, անցել եք բռունքների բռի լեզվին․․

․Հիմա, ես ձեզ ի՞նչ կոչելու իրավունք ունեմ․․․Ճանաչում եմ ձեր տեսակը, մեկ այլ ակցիայի ժամանակ էլ, երբ ձեզանից մեկին դիտողություն արեցի ինձ քաշքշելու համար, հարցրեցի, տուն գնաս, ո՞նց ես նայելու երեխայիդ աչքերին, ապուշի պես նայեց դեմքիս եւ ասաց․ «Հա, գնալու եմ տուն եւ հպարտ նայելու եմ երեխայիս աչքերին»․․․

Իրոք, ճիշտ էր իմ լավ բարեկամ Կարեն Քոչարյանը, երբ հարցազրույցում ասա՝ սրանց կրթելն այլեւս անօգուտ է, սրանց կրտելն է ճիշտ․․
Ամեն դեպքում ասեմ, երբ տուն կգնաք, ձեր կանանց ու մայրերին մի լավ քաշքշեք, բռնի ուժ գործադրեք, ինչպես այսօր վարվեցիք այլոց կանանց եւ մայրերի հետ, հետո <հպարտ>լռվեք բազմոցին ու խռմփացրեք․․․

Եւ հիշեք՝մարդն ու անասունը տարբերվում են հիշողությամբ․․․
Դատապարտում եմ այսօր կատարված բռնությունը․ բայց եւ օրեցօր համոզվում եմ՝ սեպը՝ սեպով․․․

(Visited 63 times, 1 visits today)