Քաղաքական ասպարեզից պետք է դուրս շպրտվի «Ղարաբաղ» կոմիտեի խումբը

Դուք արդեն որոշել եք՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Անկախ նրանից, թե մյուս խաղացողներն ինչ վարքագիծ են դրսևորելու, որոշե՞լ եք ձեր անելիքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը պատասխանեց․

«Թե քաղաքական խաղացողներն ինչ կանեն կամ չեն անի, մենք անպայման կմասնակցենք՝ որպես հեղափոխության աջակից ուժ։ Մյուս քաղաքական ուժերի վարքագիծը կարևոր չի։

Գիտեք՝ նախորդ ընտրությունները չհաշված, առաջին անգամ մի կուսակցության մեջ հավաքվել են քաղաքագետներ, որով մենք կփորձենք քաղաքական գործընթացի մեջ լինել դասական քաղաքագիտության չափորոշիչներով, պահանջներով, որպեսզի օգտակար լինենք մեր ժողովրդին։

Ազգային, ապազգային, թուրքամետ, հայամետ, ռուսամետ․․․ Այդ աբսուրդի թատրոնը, որ երեսուն տարի խաղացվում է, մենք կփորձենք դասական քաղաքագիտության պարամետրեր տեղափոխել։ Իսկ եթե այդպես շարունակվի, փոսից չենք կարող դուրս գալ։

Աջ, ձախ, կենտրոն․ սա դասական պառլամենտարիզմն է, որտեղ ազգայնականները կարող են գտնվել ինչպես աջում, այնպես էլ ձախում։ Բայց, քանի որ այս ամենը խճողվում է՝ ոչ բացատրածներն է հասկանալի, ոչ անցյալի արժևորումը կա, ոչ էլ ապագայի տեսլականն է հայտնի։

Հիմա մենք դա կփորձենք խախտել, և կփորձենք պարտադրել առաջարկների քննարկում՝ ինչպես ճգնաժամից դուրս գալ։ Մենք հայաստանամոլ ենք, մեր աշխարհայացքը հայաստանակենտրոն է, և մնացած ցանկացած բանաձև դիտում ենք դավադիր։

Ինչի՞ համար։ Մենք պարտավոր ենք լինել հայաստանակենտրոն, որից հետո ուժերի բալանսի հետ կորոշենք՝ առաջնահերթությունը որն է»։

(Visited 114 times, 1 visits today)