Մոսկվան սկզբունքորեն դեմ չէ ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին․ Դուբնովի անդրադարձը

RTVI-ի հետ զրույցում ԱՊՀ հարցերով փորձագետ, քաղաքագետ Արկադի Դուբնովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցերին։

Ըստ նրա՝ ԱՊՀ գոյության երեսուն տարիների ընթացքում առաջին անգամ Մոսկվայում բարձր մակարդակով ընդունում են ոչ միայն հետխորհրդային երկրի ղեկավարին, այլ նաեւ նրա գլխավոր քաղաքական հակառակորդին։ Սա աննախադեպ է։

Միաժամանակ հանդիպումը Պուտինի եւ Փաշինյանի մի կողմից, եւ Ռոբերտ Քոչարյանին կարեւորագույն հարթակի տրամադրումն ի դեմս ռուսական «Առաջին ալիքի» եթերում, որը այլ կերպ մեկնաբանել, քան այն, որ Մոսկվան պետական աջակցություն է ցուցաբերում Քոչարյանի հանդեպ, հնարավոր չէ։

Մոսկվայից, ըստ Դուբնովի, ցանկանում են ասել․ «Պարոնայք հայեր, ընտրեք, մենք սկզբունքորեն դեմ չենք ոչ մեկին, ոչ մյուսին։ Նման բան երբեք Ռուսաստանի եւ ԱՊՀ դաշնակից երկրի հարաբերություններում չի եղել։

Իսկ դա Հայաստանն է, Ռուսաստանի ամենից մտերիմ դաշնակիցը, մեկը այն վեց պետություններից, որոնք միավորված են Ռուսաստանի կողմցի ղեկավարվող միության մեջ»։

Դուբնովը նաեւ նկատել է, որ Քոչարյանի հարցազրույցը Պոզներին հզոր ուղերձ էր Մոսկվայից նախ եւ առաջ հայերին առ այն, որ Մոսկվան միանշանակ հույս չի կապում Փաշինյանի հետ, եւ ոչ էլ պատրաստ է ամբողջապես պաշտպանել Քոչարյանին։

(Visited 37 times, 1 visits today)