Որոշումն ընդունվեց. Կբարձրացվի ուսուցիչների աշխատավարձը. Մանրամասներ

Կառավարությունը գիտական ոլորտի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13 մլրդ 104 մլն 247 հազ. դրամ) կավելացնի 2 մլրդ 784 մլն 565 հազ. դրամով։ Որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 8-ի նիստում:

Ավելացվող միջոցներն ուղղվելու են թեմատիկ գիտական հետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ շատ կարևոր է հավաստիանալ, որ ներդրումը համակարգի կողմից կարող է «մարսվել», և որ այն կլինի նպատակային և իրոք կծառայի գիտության զարգացմանը:

«Կրթության և գիտության ոլորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ նոյեմբերից նախնական հաշվարկներով մոտ 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան:

Փախվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ «գաղափարից մինչև առևտրայնացում» ցիկլը շարունակելու են զարգացնել, ավելացնելու են նաև գիտության ֆինանսավորումը, գիտության կոմիտեն գիտության նկատմամբ գրավչությանն ուղղված բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակում, որով 2022-2025 թթ. էականորեն փոփոխվելու են բազային աշխատավարձի դրույքները:

«Խոսքը բոլոր մակարդակներում աշխատավարձի վերանանայման մասին է՝ ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար»,- ասաց փոխվարչապետը:

Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին կհատկացվի 1 մլրդ 31 մլն դրամ, որն ուղղվելու է ավելի բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար գիտական ժամանակակից և կարևորագույն նշանակություն ունեցող սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև՝ այդ սարքավորումների վրա հետազոտական աշխատանանք իրականացնող անձնակազմի վերապատրաստմանը:

«Այս միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտութությունների բնագառավառի հետազոտությունների լիարժեք հենքը, և սա կբերի հետազոտությունների որակի բարձրացմանն ու հնարավորություն կստեղծի որակյալ կիրառական հետազոտություններ իրականացնելուն, ինչը կարևոր է նաև տնտեսության զարգացման համար»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2021 թվականին անհրաժեշտ է կազմակերպել համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ամենամյա մրցույթ, որի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնելու, որոշ դեպքերում նաև՝ ստեղծելու գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնելու գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը: Այս ուղղությամբ ծախսերը կլինեն 114 մլն 400 հազ դրամի չափով:

Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի սարքավորումների վերազինման ծրագրին ուղղված միջոցները, որը հատկացվելու է սուպեր համակարգչի տեղափոխման և տեղադրման աշխատանքների համար, ինչպես նաև՝ համակարգը նոր սարքավորումներով համալրելու, եղած սարքավորումները սպասարկելու նպատակով: Այս համակարգիչը կարևոր է մեծածավալ տվյալների վերլուծության համար, և մեծապես կօգնի գիտական հետազոտությունների իրականացման որակի բարձրացմանը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ:

(Visited 27 times, 1 visits today)