Կարծես ալիևն էլ ՀՀ-ում գերի է… Բռնաբարերարը, որը ամեն առիթ բաց չէր թողնում… Հայկ Թորոյանի կոշտ գրառումը

Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

#դոդին_և_ղազերին։
Ժողովրդի և պատերազմում զոհվածների ընտանիքների ցավը թողած բռնաբարերարը, որը ամեն առիթ բաց չէր թողնում, որ ասեր, ես իմ ժողովրդի ցավը տանեմ, այսօր որդու հարսանիքը մի այնպիսի շուքով ու շուխուռովա անում՝ կարծես երկրում ամեն բան լավ է, ալիևն էլ ՀՀ-ում գերի է։

Հ.Գ. Բրինձ ու ոսպ բաժանելով, գարնան արևի պես խաբուսիկ դեմք ընդունելով, իրան դոդի տեղ դնելով, հարկերն ու տուրքերը թաքցնելով, տղուն բանակ չուղարկելով, միլիարդավոր դոլարների կապիտալ դիզելով, այսօր էլ միլիոնավոր դոլարներ ծախսելով՝ մարդը քեֆի մեջա։

Լավա անում, բրինձ ու ոսպ վեկալող, դոդին թագավոր ասող, բայց ձայնի քվեն ԲՀԿ-ի ղազերին տված և աչքը արտագաղթի ճանապարհին պահած քաղաքացուն, քիչա անում։

Իսկ բոլոր այն մարդիկ, որոնք իսկապես ունեն մեծ հնարավորություն, բայց գերադասում են իրենց առիթները, ծնունդներն ու հարսանիքները իրականացնեն համեստորեն, ես բոլորին շնորհավորում եմ։

Հարուստ լինելը վատ չէ, բայց անտանելի է, երբ հարուստը աղքատին ստիպում է զգալ իր աղքատությունը։ Առողջ եղեք, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։

 

(Visited 189 times, 1 visits today)