Արյունալի ներկայացման շարունակությունը

Խոսելով ՀՀ տարածքի անձեռնմխելիության ռուսական երաշխիքների «նոր» համակարգի մասին, վարչապետ Փաշինյանը ենթադրում է, որ հանրությունը տառապում է ետընթաց ամնեզիայով եւ գտնվում է 1991 թվականի մակարդակին: Մինչդեռ դեռ երեկ գովերգվում էին մեկ տասնյակից ավել ռուս-հայկական պայմանագրեր, որոնք երաշխավորում էին ՀՀ անձեռնմխելիությունը:

2020-ին ինչ պարզվեց: Պարզվեց, որ դրանք ընդամենը քաղաքական դեկորացիա է, որ պիտի ապահովեր ՀՀ լիակատար անպաշտպանության մոդուսը: Այլ կերպ ասած՝ հայերը կամովին ընդունում էին անպաշտպանության ապրելակերպը՝ հակառակ պարագային ռուսական պատժին արժանանալու «հեռանկարով»: Անշուշտ թուրքերի ձեռամբ:

Հաենց այս ծիրի մեջ էր 2020 սեպտեմբեր 27-ը: Պուտին-Էրդողան համաձայնությամբ արգելվեց ՀՀ համընդհանուր մոբիլիզացիան եւ ՀՀ զինուժի կանոնավոր զոարամիավորների մասնակցութունը Արցախի պաշտպանությանը: Փոխարենը «երաշխավորվեց» Թուրքիայի չհարձակումը ՀՀ վրա: Ահա եւ ամենը:

Օրերս բացված հանգամանքները բացահայտում են նաեւ ռուսական ագենտուրայի լայնամասշտաբ միջամտությունը հայերի պարտությունն ապահովելու նպատակով: Սա եւս երկուստեք՝ ռուս-թուրքական շահագրգռություն էր, որն անկասկած հաստատվել էր ամենաբարձր մակարդակի վրա:

Ինչ սպասել անվտանգության «նոր» ճարտարապետությունից: Թուրքերը նման դեպքերի համար ասացվածք ունեն. «քաք բառի արաբերենը»: Ցավոք, իրականում նույն ք-ն չէ, շատ ավելի արյունոտ է լինելու: Փաշինյանը դա պետք է որ լավ պատկերացնի: Հետեւությունները թողնենք ընթերցողին:

(Visited 15 times, 1 visits today)