Հայկական կողմի համար ողբերգական ելքով օպերացիայի մասին Սամվել Բաբայանի անդրադարձը

Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել: Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Սամվել Բաբայանը՝ խոսելով հայտնի օպերացիայի մասին, որի ընթացքում, տեղեկությունների համաձայն, հայկական կողմը տվել է 600-ից ավելի զոհ ու կորցրել մեծ քանակությամբ տեխնիկա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ օպերացիայի գաղափարն առաջարկել է Արցախյան առաջին պատերազմում մեծ ավանդ ունեցած գեներալ:

Բաբայանը նշեց, որ առաջարկը եղել է իր կողմից, համաձայնությունը տվել է ՊԲ հրամանատարությունը:

Նրա խոսքերով, օպերացիայի ընթացքում հայկական կողմը ունեցել է 2 զոհ, ոչ թե 700, իսկ օպերացիան կապ չունի Լելեթեփեի հետ։

Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա նրա խոսքերով, 11 տեխնիկայից 8-ը խփվել են, 3-ը հետ է բերվել:

(Visited 57 times, 1 visits today)