Մոսկվան կատարեց իր խոստումը․ հերթը Բաքվինն է․ Դուգինի խոստովանությունը

Ռուս հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը «Մոսկվա–Բաքու» լրատվամիջոցին բավական ուշագրավ հարցազրույց է տվել՝ նշելով, որ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ։

Դուգինը, որը Ռուսաստանում թուրք-ադրբեջանական լոբբինգի հիմնական դեմքերից է և աչքի է ընկնում իր հակահայկական կեցվածքով ու դիրքորոշումներով, մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել։

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Դուգինը, 2016թ-ի Ապրիլյան պատերազմից հետո, ՌԴ Դումայի մի շարք պատգամավորների, քաղաքագետների հետ մասնակցում էր Ջոջուք Մարջալի բնակավայրում անցկացված ՝ «Մոսկվա –Բաքու՝ Աշխարհաքաղաքական առանցք։ Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» անվամբ կոնֆերանսին։ Նա Մոսկվա-Բաքու ռազմավարական առանցքի հիմնական ջատագովներից է։ Ինչևէ, այս հարցազրույցում Դուգինը խոսում է այն մասին, ստեղծված իրավիճակում Բաքվի պահվածքից շատ բան է կախված։ «Շատ կարևոր է,թե ինչպես է նոր պայմաններում Ալիևը կառուցելու հարաբերությունները Մոսկվայի ու Անկարայի հետ։ Չեմ կարծում, որ Ալիևի շահերից է բխում շրջվել Թուրքիայի ուղղությամբ։ Նա հասկանում է, որ դա ադրբեջանական շահերից չի բխում։

Համոզված եմ, որ նա կփորձի պահպանել չեզոքությունը, Մոսկվայի ու Անկարայի հետ հարաբերություններում հավասարակշռությունը։ Հիմա նրան պետք է շարունակել վերականգնել խաղաղ Ղարաբաղը՝ աշխատելով թույլ չտալ ավելորդությունները։ Վերականգնման գործընթացը պիտի շատ նուրբ լինի։ Դա չափազանց կարևոր է և դրանից շատ բան է կախված»,- ասել է Դուգինը։

Նրա խոսքով՝ հիմա շատ բան կախված է Բաքվից նաև այն, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության հարցը։ «Եթե հարցը լուծվի ներդաշնակ կերպով, դա մեծ ձեռքբերում կլինի։ Ամեն ինչ հիմա այնքան էլ վատ չի ընթանում։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա ռուս-ադրբեջանական հարաբերությունների այդ գործոնը կվերածվի նոր որակի»,-ասել է ռուս քաղաքագետը։ Բացի այդ, նրա կարծիքով՝ «ժամանակն է, որ Բաքուն միանա ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին», քանի որ Ղարաբաղի հարցն էլ, իբր, լուծված է։

Մանրամասները՝ այստեղ

(Visited 78 times, 1 visits today)