Իսկ Մեթյու Բրայզան դեմքի ապուշ ժպիտով լսել է այս ամենը

Ստյոպա Սաֆարյանը գրել է.

Իլհամ Ալիևը նեղվել է, որ ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ իրեն չի զանգահարել։

Ապրիլի 13-ին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած կոնֆերանսում նա այդպես հրապարակավ գանգատվել է, որ ԱՄՆ-ը պարիտետ է խախտել որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Նա Ֆրանսիայի ու ԱՄն-ի պահվածքը համեմատել է Ռուսաստանի պահվածքի հետ ու ասել է, որ Վաշինգթոնն ու Փաչիզը չեն կարողացել պահպանել հավասարակշռությունը՝ ի տարբերություն Մոսկվայի։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի գլոբալ սրտնեղել է, որ ԵՄ ու ԱՄՆ-ը չեն արձագանքել «ազատագրված» տարածքների վերականգնման իր կոչին, ինչպես նաև՝ սրտնեղել է, որ Վաշինգթոնի նոր վարչակազմից դեռ ոչ մի ուղերձ չի ստացել։

Մասնակիցներին զարմացրել է, որ ի տարբերություն Մինսկի խմբի հասցեին իր նախորդ կոշտ հայտարարություններին, Ալիևը սպասումներ ունի Մինսկի խմբից։ Ըստ որում՝ դրանց թվում թվարկել է Մինսկի խմբի աջակցությունը խաղաղության ու կայունության պահպանման հարցում։

Իսկ նախկինում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Մեթյու Բրայզան դեմքի ապուշ ժպիտով լսել է այս ամենը․․․
Տեսանյութը վաղը կտեղադրեմ։ Նողկալի կադրեր են։

(Visited 22 times, 1 visits today)