Ու ինչքան ուտում են, էնքան ավելի են բթանում, էնքան կենդանական բնազդները սրվում են

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ տեսե՞լ եք՝ ոնց են փորները մեծացրել, ոնց որ
մի քանի ամսական հղի լինեն.

Նիկոլը, մյուսները, վզները հաստացրել են, անգամ կրծքավանդակները կանացի տեսք են ընդունել:
Էս էն դեպքն է, որ չտեսին նստեցնում ես լիքը սեղանի մոտ, շփոթվում է, թե որն ուտի, որը՝ թողնի:

Սրանք կշտանալ չունեն, եթե կշտանալ ունենային,
փորներն էդքան չէին մեծացնի:

Տարրական, պարզ բաներ կան պաշտոնյայի համար, որ պիտի իմանան:
Սրանք չգիտեն, որովհետև կիրթ չեն: Կարող են տասը համալսարան ավարտել, բայց կիրթ չլինել: Կիրթ լինելը արյան մեջ է, սովն էլ է արյան մեջ:

Ու քանի որ լիքը սեղանների մոտ են հայտնվել,
թքած ունեն մարդկանց ցավի վրա: Ու ինչքան ուտում են,
էնքան ավելի են բթանում, էնքան կենդանական բնազդները սրվում են»:

(Visited 25 times, 1 visits today)