Թուրքիան և Ադրբեջանը դրանով ակնհայտ հայտարարում են, որ Հայաստանը` որպես երկիր չպիտի գոյություն ունենար. Իշչենկո

«Ալիևը հայտարարում է, որ իրենք ցանկանում են վերադառնալ իրենց «պատմական» Երևան, Սևան, Զանգեզուր։ Նա դիտավորյալ է նշում պատմական բառը, որ հետագայում հարմար պահի սկսի պահանջներ ներկայացնել այդ տարածքների վերաբերյալ։

Թուրքիան և Ադրբեջանը դրանով ոչ միայն ցանկանում են նվաստացնել հայերին, այլ նաև ակնհայտ հայտարարում են, որ Հայաստանը` որպես երկիր չպիտի գոյություն ունենար։ Եվ անուղղակի մեղադրում Ռուսաստանին։ Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները։

Իշխանությունները ոգևորված խոսում էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ ազատ առևտրի և թշնամությանը վերջ դնելու մասին։ Մեկ խոսքով` գայլերով շրջապատված ցանկանում են գառներ լինել».

քաղաքական վերլուծաբան, Գեոքաղաքական վերլուծական ակումբի հիմնադիր Ռաստիսլավ Իշչենկո

(Visited 43 times, 1 visits today)