Հրաձգություն Դոնբասում. Զինվորական է զոհվել, ևս մեկը…

Դոնբասում ապրիլի 18-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով Ոկրաինայի Զինված ուժերի զինվորական է մահացել, և մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբավորմանը:

 

«Այսօր՝ ապրիլի 18-ին, «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման պատասխանատվության տակ գտնվող շրջանում Ռուսաստանի Դաշնության զորամիավորումները հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և հաստոցային ավտոմատ նռնականետից կրակահերթ բացել ուկրաինացի պաշտպանների ուղղությամբ:

Թշնամական կրակի հետևանքով մեկ ուկրաինացի զինվորական կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել»,- ասվում է խմբավորման հաղորդագրության մեջ:

Ավելին՝ այստեղ

 

(Visited 19 times, 1 visits today)