Հիմա ի՞նչ անեմ, Աբու Լալա Մահարիի պես անե՞մ, գնամ անապատ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք նեղացած չէ ժողովրդից, նշեց հայտարարեց, որ Աբու Լալա Մահարին էլ էր նեղացած ամեն ինչից, բայց ինքն էլ գնա՞ անապատ։

«Ընդհանրապես սեփական ժողովրդից նեղանալը երեւի ամենաանշնորհակալ գործն է: Հակառակը, պետք է փորձես հասկանալ, թե ինչու այդպես եղավ: Ամեն ինչում, եթե ինչ-որ պրոբլեմի հետ առնչվել ես,ինքդ քեզ հարց տուր՝ ես ի՞նչ սխալ եմ թույլ տվել, միգուցե այդ ամենի մեջ քո մեղքի չափաբաժինը կա:

Ոչ, նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, հիմա հետ եմ գալիս իշխանության, որ վրեժս լուծե՞մ ժողովրդից: Հակառակը, գալու ենք եւ ժողովրդի խնդիրները լուծենք, եւ կենսամակարդակը բարձրացնենք, եւ անել ամեն ինչ, որ ներ սերունդը եւս կյանքի որակի բարելավումն իր վրա զգա:

Հայաստանի հնարավորություններն այդ տեսանկյունից մեծ են: Մենք մի յուրահատկություն ունենք: Հայաստանին վնաս տալն այնքան էլ հեշտ չի, եթե մենք ինքներս ամեն ինչ չփչացնենք:

Այն ինչ կատարվեց արհեստածին կերպով,ս եփական ձեռքով սեփական ժողովրդին վնաս հասցնելու երեւույթ էր»,-ասաց Քոչարյանը:

(Visited 150 times, 1 visits today)