Վրդովվեց. Իրավաբաններին՝ «սուրբ կով»… Լրագրողներին՝ «հորթ»

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վրդովվեց իրավաբանների հասցեին արված «սուրբ կով» արտահայտությունից։

Լրագրողներից մեկը հարցրեց, որ ողջ իրավաբանական համույթը, բացի մի քանի «սուրբ կովերից», պնդում են, թե «վարչապետի պաշտոնակատար» եզրույթ չկա որևէ օրենսգրքում, հետևաբար, ի՞նչ կարգավիճակում է պաշտոնավարում Նիկոլ Փաշինյանը։

«Էդ ո՞ւմ ձևակերպումն էր։ Դուք՝ որպես լրագրող ձեզ թույլ եք տալիս որևէ իրավաբանի առանց բացառության անվանել կո՞վ։ Դուք ո՞նց կընդունեք, եթե որևէ իրավաբան որևէ լրագրողի ասի, օրինակ, հորթ։

Էդ կովի հետ համեմատության մեջ եմ ասում էլի»,- արձագանքեց Գլխավոր դատախազը։

(Visited 32 times, 1 visits today)