Պուբլիչնի պատմում է, թե ով է Կարեն Կարապետյանը’ դավաճան և քցող. Հաշիվը 1:0

Եվս մեկ կարևոր դետալ. Այն նույն օրը, երբ կայքերը ավետում են, որ Կարեն Կարապետյանի որդին կհանգրվանի ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի ցուցակում, ու ՀՀԿ-ականների հնարավոր հակազդեցությունը կանխելու համար որոշ կայքեր էլ գրում են, որ «Կարեն Կարապետյանն էլ կաջակցի ՀՀԿ-ին», Սերժ Սարգսյանը դնում պուբլիչնի պատմում է, թե ով է Կարեն Կարապետյանը’ դավաճան և քցող։

Մասնավորապես, որ
-2018-ի ապրիլի 23-ին նա արդեն խուսափել է իր անունը կապել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ ինքը վարկաբեկված է, ու որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունն անի ու բանակցություններում իրեն տա իշխանությունը, այլ ոչ թե բացասական ընկալվող Սերժ Սարգսյանից ընդունի այն ու պահի,

-Որ Կարեն Կարապետյանն իր դեմ դավադիր խաղի մեջ է եղել ու ապացույցն այն է լինելու, որ այժմ նա միջնորդավորված այն թիմի մեջ կլինի, որը իր դեմ աշխատել է, բայց իրեն է մեղադրում, որ իշխանությունը փոխանցել է սխալ մարդու…

Սա հների ներքին ռազբորկայի ու էլեկտորատի համար է կարևոր, թե ում պատճառով են զրկվել իշխանությունից….
Ուշադրություն դարձրեք, որ այն նախադասությունն եւ պարբերությունը, որը Կարեն Կարապետյանը հանել է տվել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից, որով ինքն էր հռչակվում ու կարգվում փողոցի ու երկրի առաջնորդներից մեկը, նրա այդ պահվածքից հետո փոխարինվել է բոլորիս զարմացած ու Կարեն Կարապետյանին ջախջախող նախադասությամբ’ «Նիկոլը ճիշտ է…»

Որքան է զայրացած եղել Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի պահվածքից, որ վերջին պահին էլ այդ արտահայտությամբ փակել է Քոչարյանի ու Մոսկվայի հետ նրա ստվերային խաղը…

Կարձանագրեմ, որ Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան հաշիվը 1:0 է…

Ստյոպա Սաֆարյան

(Visited 846 times, 1 visits today)