Հնարավոր է կարկուտ․ եղանակը այսօր և առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ մայիսի 02-03-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 05-06-ին՝ ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 04-ին, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ մայիսի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ին առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մայիսի 05-06-ին ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 03-04-ի, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ, մայիսի 05-06-ին՝ 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 02-04-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 05-06-ին կնվազի նույնքան:

(Visited 31 times, 1 visits today)