Քիչ հետո Մուրադովը գերիներ կբերի Հայաստան. Մանրամասներ

Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։

Մեր տեղեկություններով՝ Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, գերիների վերադարձը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհիվ է,

ով այսօր ամբողջ օրը բանակցություններ է վարել Բաքվում և րոպեներ առաջ մեզ հայտնի դարձավ, որ գերիները Բաքվի օդանավակայանում են, Մուրադովի ինքնաթիռում, որը թռիչքի է պատրաստվում։

Հրապարակ

(Visited 64 times, 1 visits today)