Անճանաչելի է դարձել՝ կորցրել է քաշի մոտ կեսը. Մանրամասներ

Գեներալ Սեյրան Սարոյանը տեւական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։

Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։

Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը որոշում է չգնալ այդ քայլին եւ բարդ վիրահատությամբ կանխում է հիվանդության զարգացումը։

Սարոյանն այժմ գամված է սայլակին՝ չի կարողանում ինքնուրույն քայլել եւ տեւական բուժման կուրսեր պետք է անցնի։ Պատմում են՝ այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել՝ կորցրել է քաշի մոտ կեսը։

(Visited 171 times, 1 visits today)